Scientific American

Scientific American, ամերիկյան գիտահանրամատչելի ամսագիր, որը հրատարակվում է 1845 թվականի օգոստոսի 28-ից՝ դառնալով այն ԱՄՆ ամենահին ամսագիրը, որը մինչ այսօր տպագրվում է։ Ամսագրի հոդվածներում խոսվում է նոր և նորարարական հետազոտությունների մասին՝ հասանելի և՛ մասնագետների, և՛ աշխարհիկ մարդկանց համար։ «Scientific American»-ը (հաճախ կրճատվում է որպես «SciAm») Ամերիկայում ամսական վաճառում է մոտավորապես 100,000 օրինակ և ևս 100,000 օրինակով վաճառվում է ամբողջ աշխարհում (ներառյալ բաժանորդագրության վաճառքը)։ Այս հարգված ամսագիրը չի կենտրոնանում կարճ գիտական ակնարկների վրա և, ավելի շուտ, իրեն ներկայացնում է որպես ֆորում, որտեղ գիտական մտքերը կիսում են իրենց հայտնագործությունները և տեսությունները լայն հանրության հետ։ Սկզբում թիրախային լսարանը գիտության տարբեր ոլորտներում աշխատող գիտնականներն էին, սակայն այժմ հիմնականում գիտական խնդիրներով հետաքրքրված լավ կրթված մարդիկ են։ 1983 թվականից մինչև 1993 թվականը լույս է տեսել «Գիտության աշխարհում» վերնագրով ռուսական հրատարակությունը, վերսկսվել է 2003 թվականից։


Developed by StudentB